ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հրաժարական չի լինելու

Հրաժարական չի լինելու
04.06.2013 | 14:46

Չի կարելի հասարակության ու Սուրեն Խաչատրյանի միջև ընտրություն կատարել` հանուն Սուրեն Խաչատրյանի:
Չի կարելիէ զոհվածի ու զոհողի միջև ընտրություն կատարել` հանուն զոհողի` անկախ «հանգամանքերից»:
Դա պետք չէ առաջին հերթին Սուրեն Խաչատրյանին: Հետո ու էլի առաջին հերթին` Սերժ Սարգսյանին:
Չպարպված այս էներգետիկան, մեկ է, հետ է դառնալու: Ու էլի խփի:
Արդեն ու էս անգամ` չգիտեմ ում, քանի զոհով:
Պետք է օգնել Սուրեն Խաչատրյանին դրա տակ չհայտնվել. առանց էն էլ եղածը մեկ ուսի բան չի. մի քանի սերնդի է: Ու խնդիրն էլ ամենևին հրաժարականը չէ:
Սուրիկ Խաչատրյանը «կարմիչսկի» հրաժարական է տվել:
Ինչո՞ւ հոգեդարձը այդպես երկարաձգել: Անթույլատրելի է: Պետք է օգնել` «ֆիզիչսկի» էլ տա այդ հրաժարականը:
Հիշում եք` Արջունային Ուսուցիչն ասաց` սպանի´ր նրանց, Արջունա:
Արջունան ասաց.
- Ռաբբի, բայց չէ՞ որ նրանք իմ հարազատներն են:
-Արջունա, նրանք արդեն մահացած են, դու ընդամենը վավերացնում ես կայացած փաստը:
Ինչո՞ւ երկարաձգել փաստի կայացումը: Ինչո՞ւ չօգնել նույն Սուրեն Խաչատրյանին` արագ հայտնվել իր ճշգրիտ տեղում` երկրորդ պտույտի մեջ, ուր նա, այսպես թե այնպես, հայտնվելու է:
Ինչո՞ւ եմ գրում այս մասին: Որովետև ու աչքիս` հրաժարական այդպես էլ չի լինելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ